Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված  մասնագետների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, գերատեսչության թափուր հաստիքներին ծանոթանալու համար շինարարները, ճարտարապետները, ճարտարագետները, տեխնիկական հսկողները, փորձաքննություն իրականացնողները և քաղաքաշինական գործունեության այլ տեսակներով զբաղվող մասնագետները կարող են այցելել կոմիտեի պաշտոնական կայք՝ www.minurban.am/hy/vacancies: Հետաքրքրված անձինք կարող են նաև զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 011 621 735, 011 621 768 հեռախոսահամարներով (Անձնակազմի կառավարման բաժնի պետ Ալվարդ Գրիգորյան):

«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված գործունեություն ծավալելու, մասնագիտական հավաստագրման մասին խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն՝ 011 621 730, 011 621 761, 011 621 763 և 011 621 766 հեռախոսահամարներով (Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյան):

Միաժամանակ Քաղաքաշինության կոմիտեն պատրաստակամ է աջակցելու քաղաքաշինության բնագավառի մասնագետների զբաղվածության հարցի լուծմանը նաև մասնավոր ոլորտում՝ համագործակցելով ոլորտի կազմակերպությունների և մասնագիտական կառույցների հետ:

Լրացուցիչ պարզաբանումների, մանրամասն խորհրդատվության և ընդունելության համար գրանցվելու նպատակով կարող եք զանգահարել կոմիտեի թեժ գծի 011 621 769 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն

Երևանում Հյուսիսային խողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը