ՄԹ-ի աջակցությամբ անցկացված կիբերտեխնոլոգիական ֆորումում քննարկվել են հայկական ընկերությունների կիբերանվտանգության ապահովման հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 50 հայկական կիբերտեխնոլոգիական ընկերություններ, կիբերանվտանգության փորձագետներ և կառավարության ներկայացուցիչներ մասնակցել են «Կիբերանվտանգությունը բիզնես առաջնորդների համար. ինչպես հաղթահարել կիբեր մարտահրավերները» խորագրով համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ-ում Բրիտանական դեսպանատնից, Միացյալ Թագավորության (ՄԹ) բիզնեսի և առևտրի նախարարության աջակցությամբ Բրիտանական դեսպանատան և Startup Grind Yerevan-ի կողմից կազմակերպված միջոցառումը եզակի հնարավորություն էր լսելու կիբերանվտանգության բնագավառի առաջատար փորձագետներին և քաղաքականություն մշակողներին, կապ հաստատելու տեղական և արտասահմանյան ճանաչված մասնագետների հետ և ծանոթանալու ոլորտի վերջին զարգացումների և նորագույն տեխնոլոգիաների հետ։

Գործարար կառույցներում կիբերանվտանգության արդյունավետ ռազմավարության իրականացումը բիզնեսի կայունության հիմնաքարն է: Այնուամենայնիվ, մրցունակ մնալու նպատակով անվտանգության կանոնակարգեր մշակելիս և իրականացնելիս ընկերությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների:

Այսօրվա քննարկումը մասնակիցներին օգնեց ձեռքբերելու հմտություններ և կապեր՝ կիբերանվտանգության առաջադեմ փորձից օգտվելու համար։ Շեշտը դրվեց անհրաժեշտ գործողությունների վրա և անդրադարձ կատարվեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը բացման խոսքում ասաց.

«Բրիտանիան առաջատար է կիբերանվտանգության ոլորտում իր տեխնիկական նորարարություններով, հմուտ աշխատուժով, արդյունավետ իրավական և կարգավորող միջավայրերով և փորձով, որը ձեռք է բերվել բրիտանիայի տնտեսության բոլոր ոլորտներում ինտերնետ տեխնոլոգիաների զանգվածային կիրառմամբ: Միացյալ Թագավորության կիբերանվտանգության ռազմավարությունը սահմանում է մեր մոտեցումը՝ ուղղված կիբերհանցագործությունների դեմ պայքարին և կիբերհարձակումների նկատմամբ դիմակայունության ապահովմանը: Այս ռազմավարության հիմքում ընկած է գործընկերությունը մասնավոր հատվածի և համագործակցությունը այլ երկրների հետ:

Շատ ուրախ ենք մեր փորձը կիսել մեր հայ գործընկերների հետ։ Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի նախարարության աջակցությամբ իրականացվող այս համաժողովին ուրախ եմ ողջունել Հայաստանից և արտերկրից, ներառյալ Միացյալ Թագավորությունից, մասնակցող ականավոր մասնագետների։ Հպարտ եմ, որ այս միջոցառումը մեծապես հիմնված է բրիտանական փորձի վրա»:

Ստարտափ Գրայնդ Հայաստանի տնօրեն Նարինե Կոտիկյանը բացման խոսքում ասաց․

«Այս միջոցառումը մանրակրկիտ պլանավորվել ու նախագծվել է այն հիմնարար գաղափարի շուրջ, որ այն պետք է ծառայի ոչ միայն որպես գիտելիքի աղբյուր ինֆորմացիոն անվտանգության գլոբալ պրոցեսների ու զարգացումների շուրջ, այլ որ ավելի կարևոր է` պետք է հանդիսանա հարթակ, որտեղ ոլորտային լուծումներ առաջարկող ընկերությունները, հաճախորդներն ու մասնագետները կկարողանան քննարկել էկոհամակարգի արդիական խնդիրներն ու հնարավորությունները և, ինչու ոչ, սկիզբ կդնեն ապագա կոմերցիոն համագործակցության համար բրիտանական և հայաստանյան կազմակերպությունների միջև»:

ՄԹ կառավարության Գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարարության ինովացիոն քաղաքականության և կիբերանվտանգության բաժնի ղեկավար Բրեդլի Ֆինը ներկայացրեց կիբերանվտանգության համաշխարհային միտումները և Միացյալ Թագավորության մոտեցումը՝ ուղղված սպառնալիքների նվազեցմանը, գաղտնիության պաշտպանությանն ու թվային նորարարության խթանմանը:

Համաժողովի մասնակիցները մասնակցեցին նաև կիբերանվտանգության մարտահրավերների և դրանց լուծման վերաբերյալ պանելային քննարկմանը, որին հաջորդեցին քննարկումներ անվտանգության հիմնական չափորոշիչներին համապատասխանեցման և կիբերտեխնոլոգիական ստարտափների համար ՄԹ-ում առկա հնարավորությունների վերաբերյալ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում