ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը շինծու մեղադրանքներով կալանավորել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Մանուկյանը մեղադրվում է «կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն իրականացնելու, զենք-զինամթերք ապօրինի ձեռքբերելու, պահելու և փոխադրելու, զինված կազմավորումներ և խմբեր ստեղծելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» մեջ։
«Սեպտեմբերի 27-ին Դավիթ Մանուկյանը ձերբակալվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել որպես մեղադրյալ, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։