Բրեդ Շերմանն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել չանտեսել 21-րդ դարում ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումներին և ԼՂ ղեկավարների ձերբակալությանը՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կոնգրեսականը գրել է X սոցցանցի իր էջում։

«Մեր աչքերի առաջ Արցախում տեղի են ունենում էթնիկ զտումներ. հայերը լքում են իրենց 2000 տարվա հայրենիքը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է Հայաստանի բնակիչներին՝ հաջորդը դուք եք։ Ռուբեն Վարդանյանը և բոլոր նրանք, ովքեր անարդարացիորեն ձերբակալվել են, պետք է ազատ արձակվեն», - գրել է Շերմանը։

Նա անհրաժեշտ է համարել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ, եթե այս գործելակերպը չդադարի։

«Բայդենի վարչակազմը պետք է հրապարակայնորեն ասի Ադրբեջանին՝ վերջ դրեք այս ամենին կամ ենթարկվեք պատժամիջոցների… Սա 21-րդ դարն է. ԱՄՆ-ն չի կարող անտեսել էթնիկ զտումները», - նշել է կոնգրեսականը։

Շերմանը հիշեցրել է, որ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթի հետ օրինագիծ է ներկայացրել՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու համար։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ