ԱԺ-ի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում. Կիրակոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու նախագիծը։

«Հռոմի կանոնադրությունն ունի ուժի մեջ մտնելու վերաբերյալ կանոնակարգումներ։ Կանոնադրությունն ունի դրույթներ, որոնք նախատեսում են, թե ինչպիսի ընթացակարգով է այն ուժի մեջ մտնում։ Օրենքով նախատեսված է հենց 60-օրյա ժամկետ ուժի մեջ մտնելու համար՝ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումը Դատարանին ուղարկելուց հետո։ Դա ընդունված պրակտիկա է միջազգային պայմանագրերի դեպքում»,-ասաց Կիրակոսյանը։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը։

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ

Իրանը և Օմանը շուտով համաձայնության կգան Հորմուզի նեղուցով տարանցման նոր երթուղու վերաբերյալ․ Press TV

Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք

Պենտագոնի ղեկավարը հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ն սպառել է կալանիչ հրթիռների պաշարները

Կիևի մարզում ռուսական հարվածներից 14 մարդ է զոհվել, ՌԴ-ն էլ հայտնել է մոտ 500 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին