Ինովացիա

UCOM-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին

3 րոպեի ընթերցում

UCOM-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերությունն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ սեպտեմբերի 28-ից ՀՀ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կկարողանան 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից՝ միանալովLevel Up 2900 կանխավճարային սակագնային պլանին՝ բաժանորդները 30 օրը մեկ կստանան 450 րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 8 ԳԲ՝ գերարագ շարժական ինտերնետից օգտվելու, ինչպես նաև 300 SMS՝ տեղական բոլոր ցանցեր և Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար։ Բացի այդ, բաժանորդները կկարողանան օգտվել 28 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Messenger-ը, WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Zangi-ն կամ gg-ն՝ չսպառելով ներառումների մեգաբայթերը։

ԻսկLevel Up 1800 կանխավճարային սակագնային պլաննընտրելով՝ բաժանորդները 30 օրը մեկ կստանան 200 րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ և Կանադա զանգելու, 6 ԳԲ՝ գերարագ շարժական ինտերնետից օգտվելու, ինչպես նաև 200 SMS՝ տեղական բոլոր ցանցեր և Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար։ Ավելին, բաժանորդները կկարողանան օգտվել 19 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Messenger-ը, Zangi-ն կամ gg-ն՝ չսպառելով ներառումների մեգաբայթերը:

«Մտերիմների հետ կապի մեջ մնալը շատ կարևոր է բոլոր իրավիճակներում։ Մեր սիրելի հայրենակիցները կարող են բաժանորդագրվել ինչպեսԳորիսում տեղակայված Ucom շարժական խանութում, այնպես էլ երկրում գործող 78 վաճառքի և սպասարկման կենտրոններից ցանկացածում», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի գրանցումով մեկ անձնագրով հնարավոր է ձեռք բերել առավելագույնը 2 SIM-քարտ, իսկ տրամադրվող հեռախոսահամարը կակտիվանա անմիջապես՝ քարտի ձեռք բերման պահից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում