Չեխական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության թիմը Հայաստանում հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց՝ հատկացնելով սնունդ, ապահովելով շարժունակության միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար և անվտանգ տարածքներ՝ երեխաների համար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրությունից։

«Իրավիճակը ծայրահեղ ծանր է, սահմանին ավելանում է մարդկանց թիվը: Կան տարեցներ, և փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ: Շատերն իրենց հետ վերցրել են միայն տարրական իրեր և չունեն համապատասխան հագուստ, սնունդ կամ հիգիենայի պարագաներ: Մենք հույսը դնում ենք մեր դոնորներից ստացվող միջոցների վրա՝ արձագանքելու քաղաքացիական բնակչության ընթացիկ կարիքներին», - հայտնել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Վարդուհի Դադունցը։

Կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը հանրությանը խնդրել է արձագանքել SOS Armenia արտակարգ կոչին՝ կատարելով նվիրատվություններ:

Իր հերթին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Հայաստանի համակարգող Միխալ Զելբան հայտնել է, որ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվածներին աջակցությունը տրամադրվում է տեղի իշխանությունների միջոցով։ Այդ օգնությունը ներառում է նաև սնունդ, շարժասայլակներ։

Ըստ կազմակերպության հաղորդագրության՝ նախնական մարդասիրական օգնության տրամադրումը հնարավոր է եղել՝ շնորհիվ կազմակերպության «Ընկերների ակումբի» մարդասիրական հիմնադրամի միջոցներից հատկացված 40 հազար եվրոյի։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Հայաստանում մշտական առաքելություն ունի 2003 թ.-ից, իսկ առաջին մարդասիրական օգնությունը Հայաստանին տրամադրվել է 1988 թ.-ի աղետալի երկրաշարժից հետո։ Կազմակերպությունը հիմնադրվել է Պրահայի հենց այն մի խումբ ուսանողների կողմից, որոնք Սպիտակի երկրաշարժից տուժածների համար 50 տոննա օգնություն են հավաքել և ուղարկել Հայաստան։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը