Մշակույթ

Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի հասույթն ուղղվելու է 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների նորածիններին

2 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի հասույթն ուղղվելու է 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների նորածիններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 3-ին տեղի կունենա վոկալ-դաշնամուրային բարեգործական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին:

Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը՝ Արշակ Բանուչյանի, և «Ձոն Հայրենիքիս» ստեղծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։

3.10.23 banner 120x180 (3).jpg (2.96 MB)

Համերգի կազմակերպիչ, ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նշել է . «Իմ պարտքը և ցանկությունն է եղել վեր հանել հայ դասականի՝ փառահեղ կոմպոսիզտոր Արամ Խաչատրյանի անարդարացիորեն մոռացված ստեղծագործությունները՝ նրա 120-ամյակի առիթով։ Արվեստը մեծ ուժ կարող է փոխանցել, սփոփել վերքերը և հենց այդ միտքն ինձ դրդեց, որ կոչ անեմ իմ ընկերներին՝ հայ դասական երգի աստղերին, համախմբված նշելու Խաչատրյանի 120-ամյակը։ Չափազանց հուզիչ են մեր այն hերոսածին մայրերի պատմությունները, որոնց անգին զավակներն ընկան հանուն Հայրենիքի, և հերոսածին մայրերը կրկին անգամ ուժ գտան, մայրացան՝ մեր ապագան կերտող զավակներ պարգևելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում