ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են բնագավառում համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում համագործակցության մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու նախաձեռնությունները: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ նա տեղեկացրել է, որ կոմիտեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող առանցքային ծրագրերի, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական կառույցների շինարարության խոշոր պատվիրատուներից է։

«Կողմերը դիտարկել են Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին Հնդկաստանում գործող շինարարական ընկերությունների մասնակցության և Հնդկաստանից աշխատուժի ներգրավման հնարավորությունները: Քննարկվել են նաև երկու պետություններում կայանալիք ոլորտային ցուցահանդեսներին մասնակցության և համատեղ համաժողովների կազմակերպման վերաբերյալ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել մասնագետների պատրաստման և վերապատրաստման նպատակներով երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության ներուժին և հեռանկարներին։

Նշվում է, որ, երկուստեք կարևորելով ոլորտային այլ ուղղություններով համագործակցության հաստատումը, որոշվել է շարունակել պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քննարկումները։

Հայերեն

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները