Հասարակական

ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը հերթափոխով և հնարավորին արագ շարունակվելու է․Անահիտ Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը հերթափոխով և հնարավորին արագ շարունակվելու է․Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց, ովքեր Ստեփանակերտից տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարար Ավանեսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասնելով, որ այս պահին 23 տուժած, հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, անցնում են հետազոտություններ և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

384339111_638586131694979_2720071410001306867_n.jpg (143 KB)

« Պայթյունից տուժածների տեղափոխումը անընդհատ, հերթափոխով և հնարավորինս արագ շարունակվելու է: Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է: Փոխադրումներն անընդհատ,հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց »,-նշել է նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում