Հասարակական

Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ ԼՂ-ում պայթյունից տուժածներին բուժելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ ԼՂ-ում պայթյունից տուժածներին բուժելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգեմի համալսարանի Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ համագործակցությամբ բժշկին ներկայացվել են տուժածներին մատուցվող բժշկական ծառայությունների ծավալները:

Ըստ աղբյուրի՝ Սթիվ Ջեֆերին և իր թիմն հայ այրվածքաբանների հետ բժշկական ծառայություններ կմատուցի տուժածներին:

ՆԲշվում է, որ 44-օրյա պատերազմի օրերին ևս բժիշկն ու իր գլխավորած խումբը Հայաստանում էին՝ շուրջ երկու շաբաթ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացնելով տարբեր բարդության վիրահատություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում