Ինովացիա

Ինժեներական քաղաքում «Ռադիոհաճախային համակարգեր»-ի անվճար դասընթաց կանցկացվի

1 րոպեի ընթերցում

Ինժեներական քաղաքում «Ռադիոհաճախային համակարգեր»-ի անվճար դասընթաց կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է «Ռադիոհաճախային համակարգեր» դասընթացի հայտերի ընդունում՝ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի տևողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար, անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը։

Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան ռադիոհաճախային սարքերի տեսակներին և դրանց կիրառման ուղղություններին, ազդանշանների տեսության և սպեկտրալ վերլուծության հիմնահարցերին, ընդունիչ, հաղորդիչ սարքերին, հաղորդման ուղիներին և անտենաներին, ռադիոհաճախային սարքերի նախագծման և մշակման տեխնոլոգիաներին:

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում