Եվրոպական ինդեքսները նվազել են. 25-09-23
1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների սեպտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 15405.49 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.85%-ով և կազմել 7123.88 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 7623.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 997.09 կետ: