Ինովացիա

ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց կանցկացվի

1 րոպեի ընթերցում

ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինժեներական քաղաքը «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո կազմակերպում է «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումները» անվճար դասընթաց, որի ընթացքում կլինեն նաև գործնական աշխատանքներ և ծանոթություն ԱԹՍ-ների աշխատանքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացի տևողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը:

Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ԱԹՍ-ների պատմությանը, տիպաբանությանը և կիրառության ոլորտներին, գործնական խնդիրներին և դրանց լուծման եղանակներին, ճարտարագիտական և տեխնոլոգիական լուծումներին, ԱԹՍ-ների զարգացման հեռանկարներին:

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում