Հայաստանից ՌԴ արտահանման 215 տոկոս աճի 187 տոկոսն ապահովել է վերաարտահանումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Ռուսաստան 2023-ի առաջին կիսամյակում արտահանման շուրջ 215 տոկոս դոլարային աճին զգալի նպաստել է վերաարտահանումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

Նախարարը նշեց, որ 2023-ի առաջին կիսամյակում շարունակվել է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը:

«2023-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՌԴ ապրանքների արտահանման շուրջ 215 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը, որը նպաստել է շուրջ 187 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 28 տոկոսային կետով»,-ասաց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թվի աճին՝ նշելով, որ առաջին կիսամյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը 70 տոկոսով աճել է, որին մեծ նպաստ ունեցել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները՝ շուրջ 47 տոկոսային կետով:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները