«Նոր գիրք»-36/23. Սարգսյան, Մակին, Ջհանգիրյանի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Վազգեն Սարգսյան, «Հացի փորձություն»

Լույս է տեսել Վազգեն Սարգսյանի պատմվածքների «Հացի փորձություն» ժողովածուն։ Նրա գրականությունը սկիզբ ու սնունդ է առնում արարատյան ֆոլկլորից։ Ազգային հյուսվածքով ստեղծագործությունները մարդու մասին են, նրա առօրյա հոգսի ու փոքր պատմությունների։ Հայրենի գույների և բնության մեջ մարմնեղացող տեքստերում մանրուքներն ու շարժումները ճշգրիտ տեղ ու նշանակություն ունեն։

Սարգսյանի արձակին բնորոշ են զինվորականին վայել կառուցիկությունը, կենսահյութը և դառնածիծաղ հումորը։

Կազմող՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը։

Թարգմանական գրականություն. Անդրեյ Մակին, «Իմ հայ ընկերը»

Սիբիր, 1970-ականների սկիզբ: Պատմությունը պատմող 13-ամյա որբ տղան խուլիգանների հաշվեհարդարից փրկում է Վարդան անունով մի տղայի, ինչի պատճառով ենթարկվում է իր հայրենակիցների հարձակմանը: Դեպքը տեղի է ունենում դպրոցի բակում: Այդպես ծնվում է ընկերությունը: Նրանք գնում են Վարդանի տուն, եւ որբ տղան հայտնվում է հայկական ընտանիքների աշխարհում: Այդ ընտանիքներն ապրում էին մի բանտի մոտ, որտեղ պահվում են նրանց ամուսինները, որդիներն ու հայրերը: Հենց այստեղ է որբ պատանին առնչվում խիզախության, սիրո, արժանապատվության հետ. երեւույթներ, որոնք խորը հետք են թողնում նրա ամբողջ կյանքի վրա:

«Իմ հայ ընկերը» կախարդում է իր բազմաշերտ նոստալգիայով. մեկուսացված հայկական համայնքի՝ հայրենի երկրի մասին հուշերը միահյուսվում են երիտասարդ տղայի՝ մանկության ընկերոջ մասին հիշողություններին: Թարգմանիչ՝ Աննա Բաղդասարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն. Աբաս Ջհանգիրյան, «Հրեշի ստվերը»

«Հրեշի ստվերը» մանկապատանեկան վեպը առաջին անգամ հրատարակվել է 2016 թվականին՝ մեծ ճանաչում բերելով պարսիկ գրող Աբաս Ջհանգիրյանին:

Վեպում միահյուսված են անցյալն ու ներկան, առասպելն ու իրականությունը...

Մարալը եղբոր հետ գալիս է հոր մոտ, որը «Գոլեստան» պետական արգելոցի (ի դեպ, այն ամենամեծն է Միջին Արևելքում) պահպանության ղեկավարն է, անցկացնելու դպրոցական ամառային արձակուրդը և ակամա բախվում է կյանքի անարդարություններին, ականատեսն ու մասնակիցն է դառնում այն անզիջում ու անձնազոհ պայքարի, որ ամեն օր մղում են հայրն ու պապը և մյուս բնապահպանները՝ բուսական աշխարհն ու կենդանիներին «հրեշի ստվերից»՝ ապօրինի որսից ու որսագողերից պաշտպանելու, բնությունը անաղարտ, անխաթար պահելու, աշխարհը փրկելու համար: Նրանք և՛ տեր են, և՛ զոհ, և՛ հաղթողներ, և՛ պարտվողներ... Վեպը պարսկերեն բնագրից հայերեն է թարգմանել Գևորգ Ասատրյանը:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում