Հասարակական

Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով․ Արտակ Բեգլարյան

1 րոպեի ընթերցում

Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով․ Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր էջում այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը` տեսանյութ է հրապարակելով դատարկված Կրկժանից։

«Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։ Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այստեղ տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը»,- գրել է Բեգլարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում