Քաղաքականություն

ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը:

«Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ: Այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, այնուամենայնիվ, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան, դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք ինչ-որ առումով կիսում ենք»,-ասաց վարչապետը:

Իսկ թե ինչ է նկատի առնվում՝ ասելով, որ դրական զարգացումների հույսեր կան, վարչապետն ասաց. «ԼՂ բնակավայրերի բնակիչները՝ մեր հայրենակիցները, կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»:

Փաշինյանը հավելեց՝ իրավիճակը դինամիկ ու փոփոխական է, այս պահին ունեցած տեղեկատվությունը կարող է կես ժամից փոխվել:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում