Ադրբեջանի ագրեսիան բացահայտ ցույց է տալիս ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը. Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԳ նախարարությունից, Արարատ Միրզոյանը նշել է, որ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը: Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հրատապ քայլերի իրականացման և առկա մեխանզիմների կիրառման միջոցով Ադրբեջանի առավելապաշտական ու ագրեսիվ վարքագիծը զսպելու հրամայականը։ Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է նաև առկա խնդիրներն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով լուծելու անթույլատրելիությունը:

Հայերեն English Español Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ