Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը երաշխավորելու համար կարևորեց միջազգային առաքելության տեղակայումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը այս մասին նշեց ՄԱԿ ԱԽ-ի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ հրավիրված նիստում:

«ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես»,-ասաց ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունում հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողություններն ընդհատվել են: ԱՄՆ ներկայացուցիչն ընդգծեց՝ եթե դա հաստատվի, ապա սա կլինի դրական զարգացում: «Սակայն այս պահին իրավիճակը տեղում մնում է ծանր: Եվ մենք խորապես մտահոգված ենք ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին: Պարզ արտահայտվեմ՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին: Ադրբեջանը նաև միջազգային պարտավորություններ և հանձնառություններ ունի՝ հարգելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,-ասաց նա:

ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել՝ առանց որևէ ճանապարհային պատնեշների և ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները հայացքները հառել են մեզ այս կարիքի պահին»,-նշեց ԱՄՆ ներկայացուցիչը՝ ներկայացնելով, որ ԱՄՆ-ն իր կողմից ավելի քան 24 մլն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից ի վեր՝ արձագանքելով ճգնաժամին:

«Բայց եկեք հստակ հասկանանք իրավիճակը՝ ճգնաժամի միակ լուծումը հնարավոր է բռնությանը վերջ տալու և տևական խաղաղության միջոցով, երբ կողմերն աշխատեն իրավիճակի լարվածության թոթափման ուղղությամբ: Մենք վերահաստատում ենք, թե որքան կարևոր կլինի միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին՝ առ այն, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ»,-ասաց նա:

ԱՄՆ ներկայացուցիչը վստահեցրեց նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով հասնել իրավիճակի կայուն լուծման ԼՂ-ում:

Հայերեն العربية English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում