ԿԽՄԿ-ն ԼՂ է տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների. հումանիտար բեռների տեղափոխման լուրը չի համապատասխանում իրականությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 9 մարդատար մեքենաներ սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` միաժամանակ հերքելով Տելեգրամի որոշ ալիքների տարածած լուրերն այն մասին, թե Լաչինի միջանցքը բացվել է մարդասիրական բեռների համար։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժում ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բուժառուները և նրանց ուղեկցող ԿԽՄԿ աշխատակիցները Երևանից Ստեփանակերտ էին ուղևորվել սեպտեմբերի 19-ին, սակայն տեղի ունեցած իրադարձությունների պատճառով նրանք արգելափակվել էին Գորիսում և միայն իրավիճակի հանդարտվելուց հետո կարողացան շարունակել ճանապարհը մինչև Ստեփանակերտ։ Այսօր մեկնել են բացառապես մարդատար մեքենաներ, հումանիտար բեռների տեղափոխման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Ամատունին։

Լաչինի և Աղդամի ճանապարհներով հումանիտար բեռների միաժամանակյա տեղափոխման պայմանավորվածություն էր ձեռք բերվել օրեր առաջ, սակայն սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պայմաններում մատակարարումը կրկին դադարեցվել էր։ ՀՀ կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Արցախ։ Օգոստոսին էլ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ուղարկված մարդասիրական օգնությունն է միացել հայկական բեռներին ու արվելափակվել Ադրբեջանի կողմից, որը 2022թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքը փակ պահելով հումանիտար աղետի է հասցրել Լեռնային Ղարաբաղը։

Հայերեն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել