Քաղաքականություն

Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ի դեմ

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-իԳլխավոր ասամբլեայի78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆաիսալբին Ֆարհանի հետ, ներկայացրել ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին տեղեկացրել է X-ի («Թվիթեր») իր էջում:

Նախարարները խոսել են դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի և հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարների մասին:

«Ներկայացվեց տարածաշրջանային իրավիճակը և ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ»,-տեղեկացրել է Միրզոյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում