Եվրախորհրդարանի 60-ից ավելի պատգամավոր դիմել է Բորելին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ նամակ են հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իր լայնածավալ հարձակման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոազոն։

«Ավելի քան 60 եվրոպացի պատգամավորներ հետևեցին ինձ՝ պահանջելով, որ Եվրոպան պատժամիջոցներ սահմանի Իլհամ Ալիևի վարչակարգի դեմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա հարձակման համար», - հայտնել է Լուազոն՝ գրառմանը կցելով Բորելին ուղղված նամակի պատճենը։

Ինչպես ասվում է նամակի տեքստում, պատգամավորները ԵՄ-ին կոչ են անում միջոցներ ձեռնարկել էթնիկ զտումները և նոր պատերազմը կանխելու համար։

«Ադրբեջանը նոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Մենք կոչ ենք անում ԵՄ-ին անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ վերջ դնելու սկսվող էթնիկ զտմանը և թույլ չտալու, որ այս հարձակումը վերածվի նոր պատերազմի», - գրված է նամակում։

Պատգամավորները Բորելին հարցնում են, թե «ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման, և ինչպիսի պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել ԵՄ-ն հրադադարի ռեժիմը խախտելու համար պատասխանատու Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»։

Սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման թեմայով։ Պատգամավորները դատապարտել են այդ լայնածավալ հարձակումը և ընդգծել Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը։

Հայերեն English Español Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը