ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգային ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի («Թվիթեր») իր էջում գրել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։
#EUMA reinforced patrols at the Armenian-Azerbaijani border areas & line of confrontation, also near #Sotk village, to report on any military & security developments on the ground
We reiterate our commitment to the mandate and to contributing to stabilising the situation pic.twitter.com/NsWxDNxfhm
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) September 21, 2023
«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը»,- նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ։