Հասարակական

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիտակետից վերադարձող ռուս խաղաղապահների ավտոմեքենայի վրա Լեռնային Ղարաբաղի Ջանյաթաղի շրջանում կրակել են հրաձգային զենքից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Տեղեկատվության համաձայն՝ խաղաղապահ զորախմբի անդամների ուղղությամբ արձակված կրակահերթի հետևանքով զոհվել են մեքենայում գտնված զինծառայողները։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում