Քաղաքականություն

Այդ տեքստով ՌԴ խաղաղապահները անվերապահ ստանձնել են ԼՂ հայության անվտանգությունն ապահովելու պարտավորությունը. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Այդ տեքստով ՌԴ խաղաղապահները անվերապահ ստանձնել են ԼՂ հայության անվտանգությունն ապահովելու պարտավորությունը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդրին՝ ԼՂ-ում կրակի դադարեցման հայտարարության համատեքստում։

«Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կրակի դադարեցման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և առանց որևէ վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու։ Եվ իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ իրենք ամբողջապես ստանձնում են պատասխանատվությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ուղերձի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ այդ կարծիքին են եղել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստում, որով Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը դրված էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա։ «Բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում ունեցել ենք որոշակի վերապահումներ»,- ասել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում