ԼՂ-ում ռազմական գործողությունները չեն ազդել հայ-ամերիկյան զորավարժության ժամանակացույցի վրա․ ԱՄՆ պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինծառայողները հայկական զորքերի հետ համատեղ զորավարժությունը կավարտեն սեպտեմբերի 20-ին, ինչպես և ի սկզբանե նախատեսված էր․ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունները չեն ազդել դրա ընթացքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներից մեկը։

Նրա խոսքով՝ «Արծիվ գործընկեր-2023» տասնօրյա զորավարժությունների ժամանակացույցում փոփոխություններ չեն եղել։

«Մենք տեղյակ էինք, որ նրանք (խմբ․՝ Ադրբեջանը) գործողություններ են իրականացնում, բայց չհամարեցինք, որ այդ պահին դրանք որևէ վտանգ են ներկայացնում մեր զինվորների համար, հետևաբար, նրանք մնացին մինչև զորավարժության ավարտը», - հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը։

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության՝ միջազգային Խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որի նպատակն էր բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները