Հասարակական

Ադրբեջանական ուժերի հետ մարտի ժամանակ զոհվել է ԼՂ Մարտունի քաղաքի քաղաքապետը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ուժերի հետ մարտի ժամանակ զոհվել է ԼՂ Մարտունի քաղաքի քաղաքապետը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԼՂ-ի Մարտունի քաղաքի քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«ԼՂ-ի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանն այսօր ընկել է ադրբեջանական ցեղասպան ուժերի հետ մարտում՝ պաշտպանելով իր հայրենիքը։ Անձամբ ճանաչում էի նրան: Նա խիզախ, ազնիվ ու նվիրյալ հայ էր, ով միշտ եղել է բոլոր մարտերի առաջնագծում»,- գրել է Բեգլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում