ՌԴ-ն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական էսկալացիայի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել մարտական գործողությունները և բացառել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ էսկալացիայի կապակցությամբ հակամարտող կողմերին վճռականորեն կոչ ենք անում անհապաղ կանգնեցնել արյունահեղությունը, դադարեցնել մարտական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև փոխվել է ՌԴ խաղաղապահների դրությունը։

ՌԴ խաղաղապահ զորախումբը տարածաշրջանում տեղակայման պահից ի վեր բարեխղճորեն կատարել է հրադադարի ռեժիմի պահպանման և ադրբեջանական ու հայկական կողմերի միջև շփումների ապահովման խնդիրները: Մեր խաղաղապահները հողի վրա համակարգել են հումանիտար իրավիճակի շտկմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև աջակցել են Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության մեկնարկին: ՌԴ խաղաղապահ զորախումբը այս ժամերին էլ աջակցություն է ցուցաբերում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ՝ բժշկական օգնություն, զբաղվում է տարհանմամբ ։

Այժմ գլխավորն այն է, որ անհապաղ պետք է վերադառնալ 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որտեղ ամրագրված են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը, դադարեցնել զինված դիմակայությունը և անել հնարավորը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար»,- նշված է հայտարարության մեջ։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան