ՌԴ խաղաղապահները պարտավորություն ունեն ԼՂ-ն պաշտպանելու և այդ պարտավորությունը չեն կատարում․ ԱԽ քարտուղար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու, և այդ պարտավորությունը չի կատարում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այն մեղադրանքները, թե իշխանությունը փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները։

«Ռուսաստանը շատ վաղուց Ադրբեջանի հետ համագործակցում է։ Միանշանակ է, որ նրանք Ադրբեջանին սկսել են 5 միլիարդ դոլարի զենք վաճառել 2011 թվականից, դա եղել է 12 տարիների ընթացքում։ Նաև այն հանգամանքը, որ 2018 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել՝ առնվազն մինչև 2021-22 թվականները, միանշանակ է, որ դա զուտ մեղադրանքի պատճառ է։ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն և Ռուսաստանի նախագահի ստորագրություն։ Այսինքն՝ այդ ստորագրությունից կարևոր բան կա՞։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պարտավորություն ունեն Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու․ նրանք այդ պարտավորությունը չեն կատարում»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղ վրա, և ՌԴ խաղաղապահները գործողություններ չեն իրականացնում։

«Ինչ-որ հայտարարություններ են տարածում, որ մի քանի րոպե առաջ են իմացել, իսկ իրականության մեջ, սեպտեմբերի 4-ից սկսած, միջազգային հանրությանը տեղյակ ենք պահել։ Գիտեք, որ վարչապետ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ իրավիճակը ամբողջությամբ նկարագրվել է։ Եվ նրանք ունեն պարտավորություն և դրանք պետք է դա կատարեն»,- ասաց Գրիգորյանը։

Նա հավելել է, որ իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ գնացել են Սիրիա, բոլոր միջազգային կառույցներում քվեարկել ենք Ռուսաստանի օգտին, ՀԱՊԿ-ից դուրս չեն եկել, ԵԱՏՄ-ից դուրս չեն եկել, բոլոր գործողությունները եղել են այդ տրամաբանության շրջանակներում, բայց ստացել են նույն արդյունքը, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին պատերազմ է սկսվել, հետո 2021 թվականին Հայաստանի դեմ ագրեսիաներ են սկսվել, որոնք շարունակվել են նաև 2022 թվականին։

«Այսինքն՝ Հայաստանի վրա հարձակվելու իրադարձությունները չեն համընկնում Պրահայի կամ այլ հայտարարությունների հետ։ Եթե ցանկություն կա պաշտպանելու, պաշտպանում են, դաշնակիցները այդպիսին են լինում, իսկ եթե չեն ցանկանում, ապա հազար պատճառ կարող են գտնել»,- եզրափակել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հայերեն English Français Русский Türkçe

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս