Կիպրոսը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան
1 րոպեի ընթերցում
![Կիպրոսը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1119983.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ X-ի պաշտոնական էջում։
«Մենք ցավում ենք այս բացարձակ չարդարացված էսկալացիայի մարդկային զոհերի համար։
Ադրբեջանը պետք է անհապաղ դեէսկալացնի իրավիճակը։ Կրակի դադարեցումն ունի որոշիչ նշանակություն», - ասված է հայտարարությունում։
#Cyprus categorically condemns the ongoing large-scale military aggression by #Azerbaijan against the #Armenian-populated #NagornoKarabakh
We deplore the loss of lives caused by this utterly unjustified escalation.
Azerbaijan must de-escalate now. A ceasefire is critical.
— Cyprus MFA (@CyprusMFA) September 19, 2023