ԱՄՆ-ում հայտնի հայերը իրենց բազմահազար հետևորդների ուշադրությունն են հրավիրում ԼՂ-ում տիրող իրավիճակին
2 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ում հայտնի հայերը իրենց բազմահազար հետևորդների ուշադրությունն են հրավիրում ԼՂ-ում տիրող իրավիճակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1119975.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարդաշյան ընտանիքի դիմահարդար, ամերիկահայ Հրուշ Աճեմյանը և շեֆ-խոհարար Արա Զադան Instagram-ի իրենց էջերում անդրադարձել են Արցախում Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային:
Посмотреть эту публикацию в Instagram
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք Instagram-ի «սթորի» բաժնում տեսահոլովակներ, գրառումներ և կոչեր են տարածում։
«Ծնկներս դեղում են զայրույթից, հիասթափությունից և տխրությունից։ Ինչպե՞ս է սա իրականություն։ Ինչպե՞ս է աշխարհը լռությամբ նայում։ Արդեն երկու տարի է՝ սա բնիկ ժողովրդի համակարգված վերացում է։ Ո՞վ է պատրաստվում վերջ դնել սրան»,- գրել է Աճեմյանը։
Արա Զադան էլ օգտագործել է «Խաղաղություն հայերին» և «Խաղաղություն Արցախին» հեշթեգերը։
«Մենք կարիք չունենք, որ 10 տարի անց ինչ-որ մեկը ճանաչի «Արցախի ցեղասպանությունը։ Մենք պետք է դրան վերջ տանք հիմա։ Այո, մինչ դուք կարդում եք այս գրառումը, Ադրբեջանը նոր ցեղասպանություն է իրականացնում Արցախում»,- գրել է շեֆ-խոհարարը:
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է որ դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։