Հասարակական

Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները. Շվեդիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները. Շվեդիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայերի և Բաքվի միջև երկխոսություն թույլ տա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի ԱԳՆ-ն «Թվիթեր»-ում կիսվել է բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելի գրառմամբ, որով ԵՄ-ն դատապարտել էր ռազմական էսկալացիան:

Շվեդիայի արտգործնախարարությունը հիշեցրել է՝ ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

«Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործունեությունը և Բաքվի ու Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսություն թույլ տա»,-նշել են Շվեդիայի ԱԳՆ-ից:

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում