Քաղաքականություն

Էստոնիան Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին

1 րոպեի ընթերցում

Էստոնիան Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով զոհվել է 25, վիրավորվել՝ 138 մարդ։

«Ղարաբաղի շրջանից ստացվող մտահոգիչ լուրերը պահանջում են, որ անհապաղ գործի անցնենք։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ ճանապարհ հարթելով քննարկումների և խաղաղ կարգավորման համար՝ խուսափելու մարդկային կյանքերի հետագա կորուստներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում