Քաղաքականություն

ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

1 րոպեի ընթերցում

ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարարի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկումների շրջանակներում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհուրդը:

«Ես ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում սուր հումանիտար ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման հիմնական բեռը: Դրա հետ չի կարելի համակերպվել: Ես Ադրբեջանին կոչ եմ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Եկել է զենքը թողնելու, դեէսկալացիայի և երկխոսություն սկսելու ժամանակը»,- ասել է նա:

ԵԽ գլխավոր քարտուղարը հավելել է, որ միայն բոլոր կողմերի բովանդակալից երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն խաղաղության:

Նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը նախկինի պես պատրաստ է մասնակցել և աջակցել այս գործընթացին՝ բոլորի, այդ թվում ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում