Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան անընդունելի է․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան անընդունելի է․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր ռազմական ագրեսիայով վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանի կայունությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Գերմանիայում Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում։

«Ես քիչ առաջ Ադրբեջանի դեսպանին ասացի, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ անընդունելի է։ Ալիևը սպառնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, ինչպես նաև վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանի կայունությունը», - գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում