Եթե Ադրբեջանը չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է հետևեն պատժամիջոցներ. Ռասմուսեն
1 րոպեի ընթերցում
![Եթե Ադրբեջանը չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է հետևեն պատժամիջոցներ. Ռասմուսեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1119914.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը պետք է դրդի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Ադրբեջանը նոր խոշոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Միջազգային հանրությունը պետք է մղի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Եթե հրաժարվեն, պետք է պատժամիջոցներ կիրառվեն։
Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ»,- գրել է նա։
Azerbaijan has launched a major new offensive against Nagorno-Karabakh.
The international community must push Azerbaijan to end hostilities immediately. If they refuse, sanctions must follow.
The world cannot be silent when ethnic cleansing occurs.https://t.co/3ANC3alIrC
— Anders Fogh Rasmussen (@AndersFoghR) September 19, 2023