Քաղաքականություն

Ավստրիան Ադրբեջանին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է անում

1 րոպեի ընթերցում

Ավստրիան Ադրբեջանին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ և 26 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում Ավստրիայի ԱԳՆ գրառման մեջ։

«Ծայրաստիճան մտահոգված ենք Հարավային Կովկասում հարձակման կապակցությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Անհրաժեշտ է դե-էսկալացիա»,- նշել են Ավստրիայի ԱԳՆ-ից՝ կիսվելով իրավիճակի վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում