Ֆրանսիան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան պաշտոնապես հանդես է եկել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու պահանջով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որտեղ խստորեն դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը, որի ժամանակ կիրառվում են ծանր զրահատեխնիկա, այդ թվում և բնակեցված տարածքների նկատմամբ։ Որևէ պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնալիքի տակ են առնում հազարավոր քաղաքացիական անձանց կյանքը, ովքեր արդեն իսկ տուժել են ամիսներ տևած անօրինական շրջափակման հետևանքով և հակասում է բանակցային կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին։

Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումն ու հարգել միջազգային իրավունքը։

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ճակատագրի հանդեպ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի վրա։

Ֆրանսիան պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի վճռական պատասխան տա այս անընդունելի հարձակմանը, որը հավասարազոր ռիսկեր է պարունակում տարածաշրջանի անվտանգության համար»։

Հայերեն العربية English Español Français Русский

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ խմբի մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է խաչքարերին նվիրված միջոցառում

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին

Ինձ ժամանակը չբավարարեց, չհասցրեցի մարզավիճակ հավաքել. Վարազդատ Լալայանը՝ ԱԱ-ի մասին