Հասարակական

Հայաստանի սահմաններին այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի սահմաններին այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրադրությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ժամը 14:00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում