Life

«Ազնավուր» քոլեջի շրջանավարտ Դավիթ Կիրակոսյանը երգի միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակին

2 րոպեի ընթերցում

«Ազնավուր» քոլեջի շրջանավարտ Դավիթ Կիրակոսյանը երգի միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի շրջանավարտ Դավիթ Կիրակոսյանը 1-ին մրցանակին է արժանացել «Ալմաթին իմ սրտում-2023» (Almatym Juregimde-2023) երիտասարդ կատարողների կառավարական ամենամյա երգի միջազգային մրցույթում:

DSC04529.jpg (6.69 MB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 12-16-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում:

Մրցույթին մասնակցել է աշխարհի 11 երկրից 14 երիտասարդ կատարող, նրանցից 3-ը՝ Ղազախստանից։

Առաջին մրցութային օրը Դավիթը կատարել է Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» ստեղծագործությունը, իսկ երկրորդ օրը՝ ղազախական ժողովրդական հայտնի «Դայդիդաու» ստեղծագործությունը՝ Ղազախստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Երկու մրցութային օրերին Դավիթը վաստակել է ժյուրիի բացարձակ առավելագույն միավորները (ժյուրիի 7 անդամների կողմից`առավելագույն 11 միավոր)։ Արդյունքում Հայաստանի մասնակիցը Բելառուսի ներկայացուցչի հետ վաստակել է հավասար միավորներ։ Մրցույթի կանոնների համաձայն՝ մասնակիցների հավասար միավորների դեպքում ժյուրիի նախագահն ունի մեկ միավորի իրավունք։ Այս դեպքում ժյուրիի նախագահը որոշիչ մեկ միավորը տվել է Բելառուսի ներկայացուցչին՝ արժանացնելով նրան Գրան պրի մրցանակի, իսկ Հայաստանի պատվիրակ Դավիթ Կիրակոսյանը ստացել է մրցույթի առաջին մրցանակը։

2022-ին մրցույթում Հայաստանը ներկայացրել էր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և արժանացել առաջին մրցանակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում