Լիճքում 5000 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց է հիմնանորոգվել

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 120 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի կեսերից եւ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արդեն մոտենում են ավարտին։

Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Լիճք գյուղի բոլոր տնտեսությունների խմելու ջրի մատակարարումը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Ալմասկա» ՍՊԸ շինարարները։

«Լիճքի խմելու ջրատար ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 14 կիլոմետր, որից նախորդ տարիներին հիմնանորոգվել է 9 կիլոմետր 700 մետրը։ Մնացած 4 կիլոմետր 300 մետր խմելու ջրատարի հիմնանորոգման, 1 աղբյուրակապի եւ 1 օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, որով էլ կամբողջանա Լիճքի խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում