ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 18-ին Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրել Լեռնային Ղարաբաղում կարիքի մեջ գտնվող անձանց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ սա հնարավոր է դարձել «որոշում կայացնողների միջև հումանիտար փոխհամաձայնության հասնելու դիվանագիտական ջանքերի շնորհիվ»։

«Մեզ մեծապես մխիթարում է այն, որ շատ մարդիկ, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանը, առաջիկա օրերին, վերջապես, կստանան այդքան անհրաժեշտ աջակցությունը։ Առողջապահական կառույցները չունեն բժշկական պարագաներ: Մարդիկ հացի համար ժամերով հերթ են կանգնում: Նրանք կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով կայուն օգնության կարիք ունեն: Այս կոնսենսուսը մեր թիմերին թույլ է տվել վերսկսել այս կյանքեր փրկող աշխատանքը», - ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը:

Հայտարարությունում նշվում է, որ ԿԽՄԿ-ն վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ էր վարում «որոշում կայացնողների հետ»՝ քննարկելով տարբեր ճանապարհներով տարածաշրջան օգնություն հասցնելու տարբերակները, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։

«Երկուշաբթի օրվա գործողությունը ներառում է երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ են մատակարարել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով», - նշված է հայտարարությունում։

ԿԽՄԿ-ի տարածաշրջանային տնօրենը հույս է հայտնել, որ հումանիտար բեռի մատակարարումները շարունակական կլինեն։

«Հուսով եմ, որ այս կոնսենսուսը թույլ կտա, որ մեր խիստ հումանիտար շարասյուները վերսկսեն մատակարարումները ոչ միայն այսօր, այլև հաջորդ շաբաթներին, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մեր նպատակն է հասնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն՝ չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին համապատասխան», - նշել է Արիան Բաուերը։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան

«Ամբերդ» կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց ավտոճանապարհները փակ են, Լարսը բաց է

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը