Հայկ Մարությանը բարձր է գնահատում քաղաքապետի ընտրություններում իր հաղթանակի հավանականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն, ավագանու ընտրություններին կատարելով իր քաղաքացիական պարտքն, ընտրել է, իր խոսքով՝ հանուն հույսի վերադարձի:

«Ինչպես ասել եմ՝ այս իշխանությունները գողացել են մեր հույսը, և ես այսօր քվեարկել եմ հանուն նրա, որ կարողանանք հետ բերել մեր ժողովրդին այդ հույսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ընտրատեղամասից դուրս գալուց հետ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց Մարությանը:

Հարցին, թե արդյոք ընտրություններից հետո պատրաստ է կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, և պատրաստ է որպես ոչ թե քաղաքապետ, այլ՝ ավագանու անդամ ոտք դնել Երևանի քաղաքապետարանի շենք, Հայկ Մարությանը շեշտեց.

«Քանի որ վստահություն ունենք, որ մենք հավաքելու ենք 50 տոկոսից ավելի ձայն, այս պահի դրությամբ որևէ քննարկում այդ հարցերի շուրջ չենք ունեցել: Մի քանի ժամ է մնացել, թող արդյունքները լինեն, հետո քննարկումները կսկսենք: Ինչպես միշտ, այսօր ևս՝ մեր հաղթանակի հավանականությունը բարձր եմ գնահատում»:

Այնուամենայնիվ, նկատառմանը՝ պարտվելու դեպքում կմնա՞ քաղաքականության մեջ, թե՞ կհեռանա դաշտից, ասաց.

«Ես այս ընտրություններով չեմ սկսել քաղաքականության մեջ լինելը, ոչ էլ սրանով ավարտելու եմ»:

Մարությանը նկատեց՝ քաղաքային իշխանությունների ընտրությունների ժամանակ միշտ էլ պասիվություն եղել է, բայց բնակչության մոտ կա նաև ապատիա.

«Արտաքին և ներքին ընդհանուր քաղաքական վիճակը մարդկանց վրա, բնականաբար, ազդում է:Ցավում եմ, որ ընտրողների մասնակցությունն այս պահի դրությամբ փոքր է: Սակայն, մինչև ժամը 20:00-ն ժամանակ ունենք, երևանցիներին հորդորում եմ անպայման մասնակցել ընտրություններին, որովհետև սա մեր քաղաքի ապագան է»:

Հայերեն Русский

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխները

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի

Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին

ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում պարետային ժամն ուժի մեջ է մտել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Վաշինգտոնի BAPS հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը

«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդներն արձանագրել են նոր ընձառյուծ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են