Քաղաքականություն

Փաշինյանը վստահ չէ, որ Բաքվում Ստեփանակերտի հետ երկխոսության համար իրական քաղաքական կամք կա

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը վստահ չէ, որ Բաքվում Ստեփանակերտի հետ երկխոսության համար իրական քաղաքական կամք կա

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստհա չէ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա՝ Ստեփանակերտի հետ երկխոսություն իրականացնելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր երկխոսության համար միջազգային մեխանիզմի գործարկման վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց, որ միջազգային գործընկերները շատ ինտենսիվ աշխատում են այդ թեմաների ուղղությամբ:

«Նաև դա է պատճառը, որ ես էլի շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին, նաև հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն այդ երկխոսության մեջ: Իհարկե, հորդորն ուղղված է նաև Բաքվին, որովհետև, եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա: Եվ ցավոք, այնպես չէ, որ մենք տեսնում ենք, որ Բաքվի կողմից այդ ցանկությունը լիարժեք արտահայտվում է»,-ասաց վաչապետը:

Նա հավելեց՝ Բաքվի կողմից այդ ցանկությունը պաշտոնական մակարդակում արտահայտվում է: Սակայն, վարչապետի խոսքով, մի քանի անգամ նախանշված հանդիպումները տեղի չեն ունեցել, և ինքը փորձել է հասկանալ այդ թվում Ստեփանակերտին ուղղված մեղադրանքները, թե իբր Ստեփանակերտն է տապալել հանդիպումը: «Ես վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա այդ երկխոսությունն իրականացնելու»,-ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում