ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուացի հնագետները երկրի հարավում հայտնաբերել են հնագույն գերեզմանոցներ, որոնք թվագրվում են Քրիստոսից մոտ 900 տարի առաջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասնավորապես, Սան Կրիստոբալ դե Հուամանգայի ազգային համալսարանի հետազոտողները հայտնաբերել են 7 դամբարան՝ մարդկային մնացորդներով։
Մնացորդների հետ հայտնաբերվել են խեցեղեն և ոսկյա իրեր։ Ըստ ամենայնի, թաղումները կրել են կրոնական բնույթ։