Քաղաքականություն

Բելառուսի ԿԸՀ պատվիրակությունը կդիտարկի Երևանի ավագանու ընտրությունները

1 րոպեի ընթերցում

Բելառուսի ԿԸՀ պատվիրակությունը կդիտարկի Երևանի ավագանու ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։ Բելառուսի ԿԸՀ նախագահին ուղեկցել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հյուրերին ընդունել են ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։

Ըստ աղբյուրի՝ Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահը Հայաստան է այցելել Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման հրավերով։ Իգոր Կարպենկոն կարևորել է ՀՀ ԿԸՀ-ի հետ երկկողմ հարաբերությունները ևՀՀ ԿԸՀ նախագահին հրավիրել էԲելառուսի Հանրապետություն։

Նշվում է, որ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունները դիտարկելու հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում