Հասարակական

Ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցների հարցը. ԱՄՆ սենատորը՝ Ադրբեջանի մասին

4 րոպեի ընթերցում

Ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցների հարցը. ԱՄՆ սենատորը՝ Ադրբեջանի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց քննարկելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը նման դիրքորոշում հայտնեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներին:

Նա նշեց, որ Ադրբեջանն ընդամենը մեկ բեռնատարի մուտք է թույլատրել Լեռնային Ղարաբաղ Աղդամով՝ 120 հազար հայերի համար, մինչդեռ մինչև Լաչինի միջանցքի արգելափակումը 120 բեռնատարներ էին անցնում ամեն օր:

«Նախագահ Ալիևն ասում է, որ ինքը չի կազմակերպում էթնիկ զտումներ: Բայց նա հենց դա է անում»,-ասաց նա՝ հավելելով, որ Ալիևը նպատակ ունի Արցախի ժողովրդին ստիպել քաղաքականապես հպատակվել կամ սովամահ անել:

Սենատորը հավելեց՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը, ըստ տեղեկությունների, սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների: Սենատորն ընդգծեց՝ ժամանակն էական է: Նա մեջբերեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցից մի հատված՝ սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է, առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի:

«Մի քանի շաբաթ, այսքան ժամանակ մենք ունենք»,-շեշտեց Մենենդեսը:

Խոսելով այս վայրագությունը կանխելու համար Բայդենի վարչակազմից և միջազգային հանրությունից ակնկալվող գործողություններից՝ նա ասաց. «Մեր ուղերձը ամենաբարձր մակարդակներից պետք է լինի միանշանակ՝ դադարեցրեք շրջափակումը, դադարեցրեք սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հասցեին, դադարեցրեք սպառնալիքները հայերի հասցեին, բացեք Լաչինի միջանցքն անմիջապես»:

Սենատորն ընդգծեց՝ սրանք այն պարտավորություններն են, որոնք Ադրբեջանը ինքն է ստանձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի պայմանավորվածությամբ:

Նա խոսեց նաև ռուս խաղաղապահների ունեցած պարտավորությունների մասին:

Մենենդեսը նշեց, որ նաև Եվրոպայում կայունության նպատակով Միացյալ Նահանգները և Եվրոպան պատասխանատվություն են կրում: Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի երկարատև, կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: «Ես աջակցում եմ ցանկացած ջանքի, որն ուղղված է ապահովելու կայուն խաղաղությունը և անվտանգությունն ու հիմնարար իրավունքները՝ տարածաշրջանում բոլոր մարդկանց համար: Բայց իրականությունը հետևյալն է՝ խոսակցությունն անարժեք է, երբ այս բանակցություններում մի կողմը էթնիկ զտումների արշավ է իրականացնում»,-ասաց Մենենդեսը:

Նա հույս հայտնեց, որ կգտնեն, թե ինչ տարբերակով կարող են մեղմել հումանիտար ճգնաժամը ԼՂ հայերի համար, ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ ստիպելու համար Բաքվի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը:

«Եվ ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցները այն գործունեության համար, որը, կարծում եմ, բոլորս կարող ենք համաձայնել, ակնհայտորեն պատժելի է»,-եզրափակեց Մենենդեսը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում