Life

Նորվեգիայի արքայադուստրը որոշել է շամանի հետ ամուսնության օրը

1 րոպեի ընթերցում

Նորվեգիայի արքայադուստրը որոշել է շամանի հետ ամուսնության օրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիսը իր ամերիկացի փեսացուի՝ ինքնակոչ շաման Դյուրեք Վերեթի հետ կամուսնանա հաջորդ ամառ։ Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդը շնորհավորել է զույգին՝ ասելով, որ ընտանիքն անհամբերությամբ սպասում է «կարևոր օրը նրանց հետ նշելուն»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Արքայադուստրը 2022 թ․-ին հրաժարվել է իր թագավորական պարտականություններից, որպեսզի իր նշանածի հետ կարողանա այլընտրանքային բժշկության բիզնես վարել։ Ինչպես նշում է պարբերականը, Դյուրեք Վերեթը հայտնի է իր «չհիմնավորված» բժշկական գործունեությամբ։ Նա հայտարարում է, թե քաղցկեղն ընտրություն է, ինչպես նաև առցանց վաճառում է մեդալիոններ, որոնք, իբրև թե, հեռու են վանում կորոնավիրուսը։ Իր հերթին արքայադուստր Մարթա Լուիսը հայտարարել է, թե կարողանում է հաղորդակցվել հրեշտակների հետ։

Զույգի հարսանիքը տեղի կունենա նորվեգական Գեյրանգեր գեղատեսիլ քաղաքում։ Հարսանիքից հետո Դյուրեք Վերեթը կտեղափոխվի Նորվեգիա և կմիանա արքայական ընտանիքին՝ առանց տիտղոս ստանալու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում