Հասարակական

Արդարադատության ակադեմիան նշել է հիմնադրման 10-ամյակը

4 րոպեի ընթերցում

Արդարադատության ակադեմիան նշել է հիմնադրման 10-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիայում սեպտեմբերի 13-ին մեծ հանդիսավորությամբ անցկացվել է Ակադեմիայի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որի ներկա են եղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, Ակադեմիայի հայաստանյան և միջազգային գործընկերներ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ, աշխատակազմը, դասընթացավարներ, հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայից, ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունել ներկաներին, շնորհավորել հոբելյանի առթիվ և ներկայացրել Ակադեմիայի գործունեության 10-ամյա ճանապարհը, արդյունքները, զարգացման հեռանկարները: «Ակադեմիայի գործունեության 10-ամյա ճանապարհն անցնում է խաղաղության, համավարակի ու պատերազմի միջով: Ձեռքբերումներ ունեցել ենք, դժվարություններ՝ ևս, բայց անգամ բարդ ու շատ դեպքերում անհնար թվացող իրավիճակներում ելքեր միշտ գտել ենք»,- իր ելույթում նշել է Սերգեյ Առաքելյանը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկա տասնամյակում անելու ավելին:

Ըստ աղբյուրի՝ շնորհավորական խոսքով հանդես են եկել Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արսեն Այվազյանը, Կառավարման խորհրդի անդամ Արա Մկրտչյանը՝ ընդգծելով Ակադեմիայի կարևոր դերակատարությունն իրավական ոլորտում: Եվրասիական տնտեսական միության դատարանի անունից շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵԱՏՄ դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը:

«Միջոցառման ընթացքում Արդարադատության ակադեմիայի հիմնադրման 10-րդ տարեդարձի կապակցությամբ, Ակադեմիայի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի ու մասնագիտական գործունեության ընթացքում ունեցած արժանի ձեռքբերումների համար, Ակադեմիայի ռեկտորի համապատասխան հրամաններով, Արդարադատության ակադեմիայի հուշամեդալով պարգևատրվեցին Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արսեն Այվազյանը, Խորհրդի անդամ Արման Թովմասյանը, ինչպես նաև Ակադեմիայի զարգացման գործում առանձնակի նվիրումի և գործունեության ընթացքում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Անահիտ Գալստյանը, Դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Վարսիկ Գրիգորյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Դանիելյանը, Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի գլխավոր մասնագետ Քրիստինե Կարապետյանը:

Ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության և գիտամանկավարժական գործունեության մեջ ներդրած նշանակալի ավանդի և առանձնակի նվիրումի համար «Համագործակցության համար» մեդալով պարգևատրվեցին Ակադեմիայի դասընթացավարներ Սրբուհի Գալյանը, Լիզա Գրիգորյանը, Վահե Ենգիբարյանը, Հայարփի Զարգարյանը, Գոռ Թորոսյանը, Սերգեյ Մարաբյանը, Անդրանիկ Մնացականյանը, Արսեն Նիկողոսյանը, Հովիկ Շահնազարյանը:

Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Ակադեմիայի շնորհակալագրով՝ բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար, ինչպես նաև Ակադեմիայի պատվոգրով՝ բարեխիղճ, արգասաբեր աշխատանքի և առանձնակի նվիրումի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջոցառման մասնակիցներից ոմանք նաև գրառում են կատարել Ակադեմիայի 10-ամյա հոբելյանի առթիվ բացված պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում